
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դեռ մարզվում է թիմակիցներից առանձին` անհատական ծրագրով:
Պորտուգալացին թիմի այսօրվա մարզմանը մասնակցել է ինքնուրույն:
Ակումբը մեկնաբանություններ չի տալիս 32-ամյա հարձակվողի առողջության վերաբերյալ, սակայն «սերուցքայինների» մի շարք երկրպագուներ անհանգստանում են. դեկտեմբերի 23-ին «արքայական ակումբը» պետք է հանդիպի կատալոնական «Բարսելոնային»:
Կա մտավախություն, որ ֆուտբոլիստը չի կարող մասնակցել առաջիկա «Էլ կլասիկոյին»: Ըստ AS-ի` մադրիդյան ակումբը պարզապես հանգիստ է տվել պորտուգալացուն, որպեսզի վերջինս «Բարսելոնայի» դեմ կայանալիք խաղին մոտենա առավելագույնս պատրաստված: