Արա Գևորգյանը տոլմա չէ, բայց վիճաբանության առարկա է. Քադիրովի գրառումը թափ է տվել ադրբեջանցիներին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Արա Գևորգյանը տոլմա չէ, բայց վիճաբանության առարկա է. Քադիրովի գրառումը թափ է տվել ադրբեջանցիներին. armeniasputnik.am

Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի հարևան երկրի լրատվամիջոցների ու հասարակության չափազանց հայրենասեր ներկայացուցիչները հատուկ հետևում են աշխարհի սոցիակլական կայքերին ու ԶԼՄ–ներին, որպեսզի «հայերի նենգաբանությունները» հայտնաբերեն ու սկանդալ սարքեն։

Այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում հայտնվեց Չեչենական Հանրապետության և Ուզբեկստանի հետ կապված մի իրադարձություն, թեև ինչպես ասվում էր հայտնի անեկտոդում «Քուռն ուր, իմ տունն ` ուր»։ Սակայն «հայկական զրպարտությունների» փառավոր որոնողները չեն կարող պարապ նստել։

Այնպես է պատահել, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրոնը Instagram–ի իր էջում մեկնաբանել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրամանը Իսլամական Ակադեմիայի ստեղծման մասին։ Չեչնիայի նախագահը հիշել է նաև իր վերջին այցելությունը Տաշքենդ. «Ես երջանիկ եմ, որ ծանոթացել եմ իսլամական աշխարհի մեծն քաղաքական գործիչ Շավքաթ Միրզիյոևի հետ, որն ունի փորձ, կամք, իմաստություն ու երկրիրը ծաղկեցնելու անկեղծ ձգտում։ Նա տասներեք տարի գլխավորում է կառավարությունը, ծանոթ է տնտեսությանը, գիտի երկրի բոլոր խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները»։

Քադիրովն Instagram–ում տեսանյութ է տեղադրել Ուզբեկստան իր այցի մասին։ Ու այստեղ սկսվեց…

Ավեկի ճիշտ ասած`աղմուկը սկսվեց ոչ թե հենց հոլովակի, այլ դրա երաժշտության պատճառով։ Տեսանյութն ուղեկցվում էր հայ երգահան Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտությամբ։ Թվում է, ինչ կա դրանում…

Բայց դու մի ասա` կա։ Մեր նրբանկատ հարևանները նկատել են դա ու բողոքի հերթական ալիք են բարձրացրել։ Բանն այն է, որ անհասկանալի է` ինչ հիմքով են նրանք այդ երգը ադրբեջանական համարում։ Թերևս նույն հիմքով, որով իրենցն են համարում տոլման ու լավաշը։

Այդ պատմությունը շուտով արդեն տասը տարեկան կդառնա։ Այդ երաժշտության շուրջ բազում վեճեր են եղել ու ասես վերջակետ էր դրվել։ Երևում է` այդ «վերջակետը» պետք է հիշեցնել։

Այսպիսով` դեռևս 9 տարի առաջ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Բյուլ–բյուլ օղլին փորձում էր Գևորգյանին դատարան հրավիրել, սակայն անժխտելի ապացույցների ճնշման տակ ստիպված էր ներողություն խնդրել այն ժամանակվա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից։ Սակայն հետագայում ադրբեջանցիների կողմից Արա Գևորգյանի «Արցախ» գործի ապօրինի օգտագործման նոր փաստեր էին արձանագրվել։ Ադրբեջանցիները հայտարարում են, որ այդ ստեղծագործությունն իրենց է պատկանում։

Թեև, ինչու՞ ենք զարմանում, եթե խաչքարներով ու հայերեն գրություններով եկեղեցիրները ադրբեջանական են հայտարարվում, կամ եթե Նախիջևանում ոչնչացվում են գերեզմաններն ու խաչքարները, որոնք չի ստացվում յուրացնել, քանի որ դրանք չափազանց յւորահատուկ են, այզգային։ Էլ ինչ խոսք ուտեստների ու երաժշտության մասին։

Միշտ կարծել եմ, որ եթե մարդ մի բան չունի, բայց նա չափազանց ուզում է դա, ապա կարելի է ստեղծել։ Ստեղծել, որպեսզի հպարտությամբ հայտնել` սա իմն է։ Թեև դժվար է, ժամանակատար, բայց մեծ ցանկության դեպքում, անպայման, կստացվի»

Իսկ ցանկալին հարևանից վերցնել ու սեփականություն հայտարարելը, ինքներդ ասեք` ինչպես է կոչվում։

armeniasputnik.am



Նման նյութեր