Սիկտիվկարում 41-ամյա տղամարդն իր ծննդյան օրվան նվիրված տոնական խնջույքի ժամանակ խանդի հողի վրա դանակահարել է կնոջը: Հաջորդ օրը պետք է տեղի ունենար զույգի հարսանիքի տարեդարձը:
Ըստ life.ru-ի, ինչպես հաղորդում է ՆԳՆ-ն, դեկտեմբերի 20-ի երեկոյան հերթապահ մաս հաղորդում է ստացվել բնակելի տանը դանակի վնասվածք ստանալու մասին: Իրավակարգի պահապաններն անմիջապես մեկնել են նշվող հասցեն: Երրորդ ու չորրորդ հարկերի միջև ոստիկանները տեսել են արյունոտ ձեռքերով տղամարդու: Տեսուչներից մեկը բարձրացել է բնակարան, այնտեղ էլ էր արյուն շաղ տված, իսկ հատակին պառկած էր մի կին, ով կյանքի նշաններ ցույց չէր տալիս, ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Խանդոտը անմիջապես խոստովանել է, որ դանակով մի քանի անգամ հարվածել է իր 50-ամյա կնոջը: Նա նաև ցույց է տվել, թե որտեղ է գտնվում հանցագործության գործիքը: Չարագործին ձերբակալել են: Հաշվեհարդարի փաստով քրեական գործ է հարուցվել:
Իրավապահները ճշտել են, որ կասկածյալը բազմիցս քրեական պատասխանատվության է ենթարկվել: 2017թ. փետրվարից որպես ընտանեկան-կենցաղային հարաբերությունների իրավախախտ գտնվում է հաշվառման մեջ: