Որդին, հանուն իր մոր, հրկիզել է երկու սիրելի կանանց (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Որդին, հանուն իր մոր, հրկիզել է երկու սիրելի կանանց

Հնդկաստանի Ռաջաստհանից 30-ամյա Դիպա Ռամը փակել է իր կանանց՝ Դարիային ու Մալի Դեվիին ավտոմեքենայում ու այն հրկիզել: Ոստիկանությունում մարդասպանը բացատրել է, որ կանայք չեն կարողացել երջանկացնել իր մորը:

Ըստ Daily Mail-ի, Դիպա Ռամը խաբեությամբ երկու կանանց մեքենան է նստեցրել՝ ասելով, որ գնում են ոսկերչական զարդեր գնելու: Դրա փոխարեն նա փակել է կանանց ավտոմեքենայում և հրկիզել այն: Տեղի ունեցածի պատահական ականատեսներին տղամարդը պատմել է, որ չգիտի հրդեհի պատճառները, և ինքն էլ հրաշքով է փրկվել:

Հնդկական ոստիկանությունը ենթադրել է, որ այրվելու պատճառ է դարձել ավտոմեքենայի անսարքին լինելը, սակայն հետագայում Դիպա Ռամը պատմել է քննիչներին, որ ինքն է հրդեհը սարքել: Ըստ տղամարդու, իրեն հանցագործության են դրդել կանանց հետ մշտական վիճաբանությունները: Բացի այդ, Դարիան ու Մալին դուր չէին գալիս իր մորը:

Զոհված կանայք ու նրանց մարդասպանն ունեն երեք փոքր երեխա: The Times of India պարբերականը հաղորդում է, որ որդիներից մեկը հրդեհի ժամանակ եղել է ավտոմեքենայի մեջ, սակայն հայրը նրան փրկել է, և այժմ տղան հիվանդանոցում է: Ի՞նչ պատիժ է սպառնում Ռամին, դեռ հայտնի չէ: