Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքային և Քարեգահ գյուղական համայնքներում մեկ հարկանի բազմաբնակարան շենքեր կկառուցվեն:
Միջնավան քաղաքում շենքի շինարարությունը սկսվել է ընթացիկ տարում և կատարվել է պատերի շարվածքը, տանիքի կառուցումը, պխատուհանների և դռների տեղադրումը: Այժմ կատարվում է արտաքին սվաղվան, ներքին հարդարման և կոմունիկացիաների մոնտաժման աշխատանքները: Շենքը նախատեսված է 8 ընտանիքի համար, որը կտրամադրվի Միջնավանի երիտասարդ ընտանիքներին: Նորակառույց բազմաբնակարան շենքը շահագործման է հանձնվելու 2018 թվականին:
Նախագծով նախատեսված է բարեկարգել բակը և կառուցել մանկական խաղահրապարակ և ավտոկայանատեղ:
Նույն նախագծով ևս մեկ բազմաբնակարան շենք նախատեսվում է կառուցել շրջանի Քարեգահ համայնքում: Շենքի նախագիծն արդեն պատրաստ է: Ամենայն հավանականությամբ շինարարությունը կմեկնարկի 2018 թվականին: