
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 8-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
Այդ առիթով Մխիթարյանը գրառում է կատարել սոց. կայքերում:
«Այնքան հպարտ եմ հերթական անգամ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ընտրվելու կապակցությամբ: Շնորհակալություն անկեղծ սիրո և աջակցության համար:
Այնքան հուզիչ է, երբ տեսնում եմ հայկական եռագույնն այնտեղ, որտեղ լինում եմ: Հուսով եմ, որ գալիք տարին բարգավաճ կլինի մեր երկրի և ազգային հավաքականի համար»,- գրել է Մխիթարյանը:
armsport.am