Բրիտանական «The Guardian»-ը կազմել է տարվա լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկը:
Քվեարկությանը մասնակցել են 63 երկրների 169 փորձագետներ: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին, ով հավաքել է 6582 միավոր:
Երկրորդ հորիզոնականում «Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 6540 միավորով: Լավագույն եռյակը եզրափակել է ՊՍԺ-ի խաղացող Նեյմարը՝ վաստակելով 5934 միավոր:
Նշենք, որ Արգենտինացին 4-րդ անգամ է արժանանում այս պարգևին (2012,2013,2015,2017): Կրիշտիանու Ռոնալդուն նման արդյունքի հասել է երկու անգամ (2014,2016)
Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը
1 Լիոնել Մեսսի «Բարսելոնա»
2 Կրիշտիանու Ռոնալդու «Ռեալ Մադրիդ»
3 Նեյմար ՊՍԺ
4 Կևին դե Բրույնե «Մանչեսթեր Սիթի»
5 Հարի Քեյն «Տոտենհեմ»
6 Լուկա Մոդրիչ «Ռեալ Մադրիդ»
7 Ռոբերտ Լևանդովսկի «Բավարիա»
8 Կիլիան Մբապե ՊՍԺ
9 Տոնի Կրոս «Ռեալ Մադրիդ»
10 Էդեն Ազար «Չելսի»
armsport.am