Արևադարձային մակաբույծի հարյուրավոր թրթուրներ էին բնակություն հաստատել Գոայից վերադարձած 25-ամյա մոսկվացու առնանդամում:
Մոսկվայի թիվ 1 ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից «Մոսկովսկի կոմսոմոլեցին» հայտնել են, որ մասնագիտությամբ մենեջեր տղամարդն իր սիրեցյալի հետ հանգստացել է հնդկական Գոայում: Զույգը ժամանակի մեծ մասը լողափում է անցկացրել:
Ինտիմ տեղերի՝ առնադամի և ամորձապարկի, ինչպես նաև փորի ստորին հատվածի շրջաններում ուժեղ քորը զբոսաշրջիկին սկսել է տանջել հանգստի ավարտին մոտ: Ռուսաստան վերադառնալով՝ նա չի շտապել բժշկի գնալ՝ հուսալով, որ տհաճությունն ինքնաբերաբար կանցնի: Երբ տառապանքը հասել է բարձրակետին, մոսկվացին շրջանային պոլիկլինիկա է դիմել, որտեղ եզրակացրել են, որ դա սովորական մաշկաբորբ է: Նշանակված բուժումը չի օգնել:
Արևադարձային հիվանդությունների մասնագետները հենց առաջին ընդունելության ժամանակ եզրակացրել են, որ հիվանդը դարձել է, այսպես կոչված, շան անկիլոստոմայի զոհը: Այս որդի թրթուրները մեզի մեջ են ապրում, որտեղ հայտնվում են շան կղանքի հետ, իսկ մարդը վարակվում է այդպիսի ավազի հետ շփվելիս:
Տղամարդն առարկել է՝ ասելով, թե լողափում մշտապես շորտով է եղել, իսկ պառկել է բացառապես սրբիչի վրա, չնայած դրա վրա երբեմն ավազ ընկել է: Բայց բանն այն է, որ տղամարդը արևայրուք է ընդունել փորի վրա պառկած՝ արմունկներին հենվելով, որ նոթբուքին նայելը հարմար լինի և ավազի մասնիկների հետ շփվել է հենց փորի ստորին հատվածով: Իսկ ինտիմ տեղերում մակաբույծները հայտնվել են լայն շորտերի միջով:
Շարժվող հարյուրավոր որդերը հրաշալի երևում էին մաշկի տակ: Բժիշկները հիվանդին հատուկ բուժում են նշանակել: