Հայտնի են Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայտնի են Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկները

Այսօր տեղի ունեցավ «Հայաստանի 2017 թվականի 10 լավագույն մարզիկներ» մրցույթի լրագրողների քվեարկությունը և sms քվեարկության ամփոփումը:

ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունը ներկայացրել է 25 մարզիկի անուններ, որոնցից քաղաքացիների sms-ների և 23 հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքում պետք է ընտրվեին տասը լավագույնները:

Լրագրողների քվեարկության արդյունքում պատկերը հետևյալն է

Արթուր Ալեքսանյան ՝210 միավոր

Լևոն Արոնյան՝ 172 միավոր

Մաքսիմ Մանուկյան և Հենրիխ Մխիթարյան՝ 161 միավոր

Հովհաննես Բաչկով՝ 147 միավոր

Սիմոն Մարտիրոսյան՝ 120 միավոր

Գոռ Մինասյան՝ 44 միավոր

Տիգրան Կիրակոսյան՝ 42 միավոր

Լևան Բերիանիձե՝ 41 միավոր

Էդգար Ստեփանյան՝ 34 միավոր

Քաղաքացիների sms-ների քվեարկության արդյունքում ամենաշատ ձայնը ստացավ Հենրիխ Մխիթարյանը: Ամբողջ ցանկը՝ ստորև

Այսպիսով, «Հայաստանի 2017 թվականի 10 լավագույն մարզիկներ» մրցույթի քվեարկության ամփոփումից հետո լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը

Հենրիխ Մխիթարյան՝ 9897.62

Արթուր Ալեքսանյան՝ 7686.50

Լևոն Արոնյան՝ 6148.59

Գրիգոր Մխիթարյան՝ 4568,93

Մաքսիմ Մանուկյան 4377.62

Հովհաննես Բաչկով՝ 3953.65

Սիմոն Մարտիրոսյան՝ 3683.72

Էդգար Ստեփանյան՝ 2503.92

Արթուր Թովմասյան՝ 2485.95

Տիգրան Կիրակոսյան՝ 2196.90

Հիշեցնենք` մարզիկների մեծարման երեկոն կկայանա դեկտեմբերի 27-ին` Մարզահամերգային համալիրում:

armsport.am