Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հանրությանը ներկայացել է ամբողջովին երկնագույն հագած: Այդ կերպ նա որոշել է պաշտպանել իր ամուսնու՝ Քանյե Ուեսթի՝ Yeezy Boost 350 v2 Blue Tint նոր լիմիտավորված մարզակոշիկների հավաքածուն:
Այդ մասին հայտնել է Vogue-ն: Հայտնին հագել էր ոչխարենու բոմբեր, բյուստյե, գործվածքե մարզական տաբատ և սուր քթով բարձրակրունկ բոտիլիոններ՝ սառը վարդագույն երանգով, որն Ուեսթի կողմից ընտրվել էր adidas-ի հետ համատեղ մշակված շարքի հերթական ռելիզի համար:
Համապատասխան երկնագույն երանգով էին ներկված նույնիսկ Քարդաշյանի մազերը:
Yeezy Boost մոդելի յուրաքանչյուր նոր ռելիզը, որը դարձել է անցնող տարվա մարզակոշիկների առավել մեծ ժողովրդականություն վայելող մակնիշը, իրարանցում է առաջացնում գնորդների շրջանում: Blue Tint մոդելը վաճառքում հայտնվել է 2017 թվականի դեկտեմբերի կեսերին:
Դրա հետ մեկտեղ, ինչպես կարծում է HighSnobiety հրատարակությունը, 2017 թվականին առավել մեծ ժողովրդականություն վայելող մարզակոշիկների ցուցակում առաջին տեղն ստացել են այն մարզակոշիկները, որոնք ստեղծվել են Virgil Abloh-ի և Nike Air Jordan 1-ի կոլլաբորացիայով:
Նշվում է, որ դրանց հայտնվելը տարվա գլխավոր իրադարձությունն է դարձել սնիքերհեդների համար: Կոշիկը համադրել է երեք բրենդների՝ Nike-ի, Converseի և Jordan-ի ստվերապատկերները: