Բրիտանացիները հաշվել են հագուստի վրա դքսուհի Քեյթի ծախսերը
Advertisement 1000 x 90

Բրիտանացիները հաշվել են հագուստի վրա դքսուհի Քեյթի ծախսերը

Քեմբրիջի դքսուհի Քեյթը 2017 թվականին 119 հազար ֆունտ ստեռլինգ (160 հազար դոլար) է ծախսել հագուստի գնումների վրա: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Նշվում է, որ անցնող տարին «ամենաթանկն» է դարձել դքսուհու համար. համեմատության համար նշենք, որ 2016 թվականին նա ծախսել էր մոտավորապես 100 հազար ֆունտ (133 հազար դոլար):

2017 թվականին Քեյթի հիմնական գնումների թվում են՝ 11,5 հազար ֆունտ (15,4 հազար դոլար) արժողությամբ վարդագույն զգեստը, որը նա հագել էր կրտսեր քրոջ՝ Փիփայի հարսանիքին, ինչպես նաև Chanel-ի կոստյումը՝ 13 հազար ֆունտով (17,4 հազար դոլար), որով լրագրողները նրան տեսել են Փարիզում:

Հրատարակությունը ցուցակագրել է 12 ամսվա ընթացքում դքսուհու բոլոր գնումները: Այսպես, գրեթե ամեն ամիս նա մոտավորապես ծախսել է 4 հազար ֆունտ, սակայն երբեմն նրա ծախսերը գերազանցել են 20 հազար ֆունտը: Միդլթոնի արտաքին տեսքը հաճախ է քննարկումների առիթ տալիս:

Օրինակ, 2016 թվականի հոկտեմբերին լրագրողների ուշադրությունը գրավել է  նրա 80 հազար դոլարանոց զգեստը, որը նա Կանադայում հագել էր ընդունելության ժամանակ:

 



Նման նյութեր