Մեկնարկում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները
Advertisement 1000 x 90

Մեկնարկում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում մեկնարկում են արագ և կայծակնային շախմատի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները:

Տղամարդկանց առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը և Սերգեյ Մովսեսյանը: Կանանց մրցաշարին կմասնակցեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Գևորգյանը:

Արագ շախմատի 1-5-րդ տուրերը կկայանան դեկտեմբերի 26-ին: Արագ շախմատի մրցաշարը բաղկացած է 15 տուրից: Կայծակնայինը` 21 տուրից: