19-ամյա Կրիստինա Պրիխոդկոն բնակվում էր հոր հետ միասին և սովորում Սպառողական կոոպերացիայի սիբիրյան համալսարանում: Սակայն Նովոսիբիրսկի երիտասարդ բնակչուհին միշտ երազում էր ամսագրի կազմի պես կյանքի մասին: Ցավոք, հենց այդ ցանկությունն էլ կործանել է աղջկան: Նրա մարմինը՝ կպչուն ժապավենով փաթաթած, գտել են անտառային զանգվածում տնտեսական պայուսակի մեջ «հարցազրույցից» չվերադառնալուց
երկու օր անց:
Ըստ life.ru-ի, հանուն ճոխ կյանքի Կրիստինան գրանցվել էր «Սոդերժանկա» կայքում, որը զբաղվում էր հարուստ հովանավորների համար աղջիկներ փնտրելով: Միակ բանը, որ նշել էր զոհված աղջիկը հարցաթերթիկում, եղել էր այն, որ ինքը լուրջ հարաբերություններ է փնտրում: Միաժամանակ Ինստագրամում նա չի ամաչել տեղադրել բազմաթիվ անկեղծ լուսանկարներ:
Մահվանից մի քանի օր առաջ Կրիստինան գրավիչ առաջարկություն է ստացել: Ինչպես նա ինքն է պատմել հորը, հարուստ գործարարը իր տան համար դաստիարակչուհի է փնտրում, և ինքը համապատասխանել է նրա պահանջներին: Ընդ որում, նամակագրությունից, որը գտել են քննիչները, հասկանալի է դարձել, որ խոսքը գնացել է փոքր-ինչ այլ աշխատանքի մասին… Կրիստինային կասկածելի հարցեր էին տալիս, հայտարարության մեջ նշվում էր, որ այդ պաշտոնին անհրաժեշտ է երիտասարդ աղջիկ մոդելային արտաքինով:
Նովոսիբիրսկի ոստիկաններն արդեն ձերբակալել են սպանության երկու կասկածյալների: Նախնական վարկածի համաձայն, երիտասարդները և Կրիստինան վիճաբանել են ավտոմեքենայի մեջ, որից հետո աղջկան բռնաբարել են, խեղդել, ապա թաքցրել նրա մարմինը փաթեթի մեջ: