Երբևէ լսե՞լ եք, որ ռուս գրող և բանաստեղծ Մ. Լերմոնտովի նախնիներից մեկը եղել է հանրահայտ շոտլանդացի բանաստեղծ խորհրդապաշտ՝ Թոմաս Լերմոնտը…
Մ.Յ. Լերմոնտովը իմացել է, որ իր հայրը՝ Յուրի Լերմոնտովը եղել է շոտլանդական բանակի սպա՝ Գեորգ Լերմոնտի ժառանգը:
1613 թ. նա ծառայել է լեհական բանակում, պաշտպանելով Սպիտակ ամրոցը: Գերությունից հետո անցել է Ռուսաստան, որից հետո սերվել է հայտնի տոհմը:
Սակայն իր ամենահայտնի նախնի՝ Թոմաս Լերմոնտի մասին բանաստեղծը ոչինչ չի իմացել: Թոմաս Լերմոնտը եղել է 13-րդ դարի բանաստեղծ: Մեզ շատ քիչ բանաստեղծություններ են հասել, որոնք Թոմաս Լերմոնտն է գրել: Դրանցից շատերը համարվել են պայծառատեսական:
Պատմում են, որ հին Էյիլդոնյան բլրի վրա, ուր հանգչում են արքա Արթուրն ու իր ասպետները, գտնվել է Էյիլդոնյան կաղնին, որը համարվել է դարպաս դեպի փերիների թագավորություն: Երիտասարդ տարիներին Թոմասը սիրահարվել է փերիին և նա 7 տարով իր թագավորություն է տարել Թոմասին: Վերադառնալով, Թոմասը գերմարդկային կարողություններ է ձեռք բերել, կարողացել է կանխատեսել պատերազմի ավարտը: Այդ ամենը անելուց հետո, նա իբր նորից վերադարձել է իր սիրած էակի մոտ…
Էյիլդոնի Թոմասի փառքը համեմատել են Մերլինի և Նոստրադամուսի փառքի հետ: Եվ Միխաիլ Լերմոնտովը՝ կարդալով Վալտեր Սկոտ, չի շրջանցել նրա «Thomas the Rymer»-ը: Սակայն բանստեղծը ոչինչ չէր կարող կռահել, քանի որ Թոմասն այնտեղ հանդես է գալիս որպես Թոմաս չափածո գրող:
Շոտլանդացի բանաստեղծը կանխատեսել է, որ հետ է վերադառնալու երիտասարդ և էլի բանաստեղծություններ է գրելու…
Հավանաբար դա տեղի է ունեցել, բայց այս անգամ նա վերադարձել է Ռուսաստան… հակառակ դեպքում՝ ինչպես, 500 տարի անց, նրա հեռավոր ժառանգի բանաստեղծություններում նորից կհնչեն խորհրդապաշտական, մռայլ երանգներով չափածո տողերը…