Ամերիկացի ուսուցչուհուց պահանջել են մեկ միլիոն դոլար փոխհատուցում՝ աշակերտների հետ սեքսի համար
Advertisement 1000 x 90

Ամերիկացի ուսուցչուհուց պահանջել են մեկ միլիոն դոլար փոխհատուցում՝ աշակերտների հետ սեքսի համար

Ամերիկացի ուսուցչուհի Նիկոլի Դյուֆոյից պահանջել են մեկ միլիոն դոլար փոխհատուցում՝ աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։ Այս մասին հաղորդել է Daily Mail-ը։

Հայտնի է, որ 38-ամյա կինը 2013-2014 թթ. սեռական  հարաբերություն է ունեցել 6 աշակերտի հետ, ովքեր այդ ժամանակ եղել են 14 -15 տարեկան։ 2014 թվականին նա ձերբակալվել է։

2 երեխաների մայրը ներկայումս անցնում է 3 դատական գործով, որոնք նախաձեռնել են 4 տղաների ծնողները։ Նրանցից 2-ի ծնողները ուսուցչուհուց եւ դպրոցից պահանջել են 1 մլն դոլարի փոխհատուցում եւ որ հոգան փաստաբանների մատուցած ծառայությունների վճարները։

Մինչդեռ ուսուցչուհու փաստաբանը պնդում է, որ նա իրականում զոհ է, քանի որ չի կարողացել մերժել աշակերտներին՝ գլխուղեղի վնասվածքի պատճառով։

«Մենք գործ ունենք չափազանց ագրեսիվ աշակերտների խմբի հետ, ովքեր սեռական հարաբերության մեջ են մտել գլուղեղի վնասվածքով տառապող ուսուցչուհու հետ», — հայտարարել է փաստաբանը։