
Չեբոկսարայում աղբի մեջ հայտնաբերվել է նորածնի դի: Իրավապահները ճշտում են նորածնի մոր ինքնությունը: life.ru-ի փոխանցմամբ՝ հարուցվել է քրեական գործ՝ մոր կողմից նորածնի սպանության հատկանիշներով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, եզրակացությունը ստացվելուց հետո պարզ կլինի նորածնի մահվան պատճառը: