Թոշակառուն մահացել է՝ բժշկի կաբինետի մոտ գոյացած հերթում 5 ժամ սպասելու ընթացքում
Advertisement 1000 x 90

Թոշակառուն մահացել է՝ բժշկի կաբինետի մոտ գոյացած հերթում 5 ժամ սպասելու ընթացքում

Տարեց կինը մահացել է Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում, երբ 5 ժամ շարունակ սպասել է բժիշկներից օգնությանը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղելով՝ 78.ru-ին:

Ինչպես լրագրողներին հայտնել է մահացած կնոջ թոռը, նրա տատը վատ ինքնազգացողությունից գանգատվել է ցերեկը: Թռուցիկ զննությամբ նա հասկացել է, որ տատի մոտ նախաինսուլտային վիճակ է և շտապօգնություն է հրավիրել:

«Մոտ երեք ժամ մենք նստել և սպասել են ընդունարանում, որից հետո նրան տեղավորել են նևրոլոգիական և ոչ՝ վերականդանացման բաժանմունքում: Տատիկիս երկու անգամ մոտեցել են բուժքույրերը՝ արյան ճնշումը չափելու համար և տվել վալեդոլ: Իմ հարցին՝ ու՞ր է բժիշկը, պատասխանել են, որ այժմ նա չի կարող մոտենալ»,- պատմել է տղամարդը:

Այդ նույն ժամանակահատվածում թոշակառու կինը հիվանդանոցում ցավեր է ունեցել նաև կրծքավանդակի շրջանում: Կնոջ թոռը ստիպված է եղել կարճ ժամանակով լքել տատին, իսկ որոշ ժամանակ անց նրան զանգահարել և հայտնել են կնոջ մահվան մասին:

Բուժհաստատությունը և իրավապահները դեռևս չեն մեկնաբանել կատարվածը:

Դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ նովոսիբիրսկի հիվանդանոցներից մեկում կիստայի հետ միաժամանակ հեռացրել էին նաև առողջ օրգանը, ինչի արդյունքում հիվանդի երիկամները սկսել էին չգործել: Կինը ստիպված է եղել 5 վերականգնողական վիրահատության ենթարկվել: