
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի մի բնակիչ, ով ոստիկանությունից մեկ միլիոն ռուբլի էր շորթել՝ ահաբեկելով, թե հակառակ պարագայում կպայթեցնի բնակելի շենքը:
Այս մասին հայտնել է քաղաքային ՆԳՆ լրատվական ծառայությունը: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Նախօրեին անվտանգության և ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է «կատակասերը», ով հեռախոսով ոստիկանությունից պահանջել էր իր հաշվեհամարին փոխանցել մեկ միլիոն ռուբլի, հակառակ դեպքում սպառնալով պայթեցնել բնակելի բազմահարկ շենքը»:
Նշվում է, որ կասկածյալը նախկինում դատված է եղել՝ ավազակային հարձակման, գողության և առողջությանը ծանր վնաս հասցնելու համար:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ուրալում ձերբակալվել են «հեռախոսային ահաբեկիչներ», բացահայտվել է շարժառիթը: