Արմեն Զաքարյանը Facebook-ում գրում է.
«Հենոյի հարցում ՖԲ-ի հայկական սեկտորը փաստորեն չի կողմնորոշվում. նրա ու Մոուրինյոյի (կամ Մոուրինոյի) վեճից հետո, որում Հենոն էլ ունի մեղքի իր բաժինը, ոլորտային եվրոպական մամուլում հնարավոր իրական զարգացումների կողքին նաև լիքը ֆեյքնյուզ ասպարեզ բերվեց, նրա գործակալը հնարավոր ապակողմնորոշող ինֆոն բաց թողեց, որպեսզի շահավետ գործարքի հնարավորություն առաջացնի, յուրաքանչյուրին ասելով, թե տեսեք` տաս ակումբ ուզում է նրան տանի, դե շուտ արեք, քանի մյուսները չեն տարել։ Բռավո տղային, բայց աստիճանաբար պարզվում է, որ, կարծես, այս հարցում «ասողը» ոչ թե նա է, այլ եղել ու մնում է հեղինակություններին «չափ տվող» Ժոզե Մոուրինյոն։ Ի՞նչ է անում նա.
1. Մխիթարյանի համար սահմանել են 35 միլիոն փանդ, որը, չնայած Կոուտինյոյի երեկվա 160 միլիոն եվրոյի տրասնֆերին, ամենևին էլ քիչ գումար չէ ֆուտբոլիստի առքուվաճառքի համար։ Այսպիսով ընդգծվում է, որ «Մանչեսթր Յունայթեդը» ոչ թե վեշ, այլ բարձրակարգ ֆուտբոլիստ է վաճառում,
2. Մխիթարյանի նկատմամբ իր միանգամայն հասկանալի վերապահ մոտեցմամբ հանդերձ, այնպես չէ, որ Ժոզեն նրան կործանում է, բայց խաղաժամանակ է տալիս ելնելով զուտ իր խաղային մտահաղացումներից։
Հենոյի տեղափոխությունը Իտալիա ու Գերմանիա ձմեռային այս տրանսֆերային սեզոնում կարծես բացառվում է, իսկ իսպանական ոչ մեկ ակումբ նույնիսկ հետաքրքրություն չի դրսևորում։ Հետևաբար, հավանական զարգացումը ԱՊԼ-ի շրջանակներում է, եթե, իհարկե, ինչ-որ բան լինի……չմոռանանք, որ ըստ տարբեր աղբյուրների, Հենրիկ Մխիթարյանը ստանում է տարեկան 8.2-12 միլիոն եվրո աշխատավարձ… ո՞վ է հիմա պատրաստ այդքան գումար տալ տեղափոխության գումարը վճարելուց բացի… հետևաբար, հավանական ելքերից մեկն էլ այն է, որպեսզի առաջիկա հնարավոր զարգացումների մեջ Հենոն առաջնային համարի սթափ դատողությամբ ու ջանադիր աշխատանքով վերահաստատվել «Մանչեսթր Յունայթեդ» գրանդ-ակումբի հիմնական կազմում… դա դժվար, բայց հնարավոր տարբերակ է… համենայնդեպս, մյուս տարբերակների ավելի լավը լինելը չի էլ երևակվում…