Նեյմարն առաջինն է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում. Մեսսին 2-րդն է, իսկ Ռոնալդուն՝ 49-րդը
Advertisement 1000 x 90

Նեյմարն առաջինն է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում. Մեսսին 2-րդն է, իսկ Ռոնալդուն՝ 49-րդը

«CIES Football Observatory» հետազոտական կենտրոնը ներկայացրել է եվրոպական թոփ 5 առաջնություններում հանդես եկող ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին:

Ցուցակը կազմելուց հաշվի է առնվել խաղացողների տարիքը, դիրքը, պայմանագրի ժամկետը, արդյունավետությունը և միջազգային հեղինակությունը:

Լավագույն եռյակում են ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը (213 մլն եվրո), «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին (202 մլն եվրո) և «Տոտենհեմի» անգլիացի ռմբարկու Հարի Քեյնը (194 մլն եվրո):

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այս տարի 5-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը», զբաղեցրել է 49-րդ տեղը:

1. Նեյմար (ՊՍԺ) – 213 մլն եվրո

2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 202.2 մլն եվրո

3. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 194.7 մլն եվրո

4. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 192.5 մլն եվրո

5. Պաուլո Դիբալա («Յուվենտուս») – 174.6 մլն եվրո

6.Դելե Ալի («Տոտենհեմ») – 171.3 մլն եվրո

7. Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») – 167.8 մլն եվրո

8. Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ») – 164.8 մլն եվրո

9. Անտուան Գրիզման («Աթլետիկո Մադրիդ») – 150.2 մլն եվրո

10. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») – 147.5 մլն եվրո

armsport.am