
Հայաստանում տեղեկատվության և կապի ոլորտի աշխատողների աշխատավարձը 2017 թվականի հոկտեմբերին 2016-ի նույն ամսվա համեմատ աճել է 14.6%:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` անցած տարվա հոկտեմբերին ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 433.587 դրամ:
Նույն ժամանակահատվածում հանքարդյունաբերության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 13.3%-ով՝ կազմելով 396.491 դրամ: