16 տարի առաջ «Արա ավելի լավ ամենուր» շարժման նյույորքյան պրանկները նախաձեռնել էին «Մետրոյում մեկ օր առանց շալվարների», և ահա արդեն 9 տարի է, ինչ ամբողջ աշխարհում շուրջ 660 քաղաքներ հետևում են այդ հունվարյան ավանդույթին: Լոնդոնում 2018թ. այդ օրը նշել են 400-ից ավելի ուղևորներ, ովքեր մասնակցել են «անծանոթ ուղևորներին զվարճացնելու համար» նախաձեռնությանը՝ հակառակ պատուհանից այն կողմ երեք աստիճան օդի ջերմաստիճանին:
Ըստ life.ru-ի, նախաձեռնությանը մասնակցելու պարտադիր պայմաններից մեկն էր շրջել մետրոյում առանց շալվարի, զուգագուլպաների և այլ ջերմացնող իրերի, որոնք կարող էին թաքցնել վարտիքները:
Բացի այդ, մասնակիցը պետք է հագած լինի մնացած հագուստն ու աքսեսուարներն այնպես, որպեսզի դրանք չթաքցնեն մարմնի մերկ ստորին մասը:
Նախաձեռնության մասնակիցները պետք է իրենց համապատասխան պահեն, ձևացնեն, թե առանձնապես ոչինչ չի պատահել և չշեղվեն ու չարձագանքեն կողմնակի ծիծաղին:
Նախաձեռնությանը մասնակցում են ամեն տարիքի, ռասայի ու պաշտոնների մետրոյից օգտվողներ՝ ուսանողներից մինչև օֆիսային աշխատակիցներ:
Որոշ մասնակիցներ, իսկ ավելի ճշգրիտ՝ մասնակից կանայք, իրենց հետույքներով ու աքսեսուարներով, ինչպիսին են գուլպաները ու բանտիկները, ակամա կարող են խելքահան անել մետրոյի անգամ ամենաքնկոտ ուղևորին:
Նախաձեռնությանը մասնակցում են ոչ միայն առանձին-առանձին, այլև ծանոթ ու անծանոթ մարդկանց խմբով:
Իրականում էմոցիաները թաքցնել ոչ բոլորին է հաջողվում, սակայն դրական էմոցիաներն են նախաձեռնության նպատակը:
Գլխավորն է՝ հասցնել հագնվել մինչև մետրոյից փողոց դուրս գալը, չէ՞ որ այնտեղ քամի է և կարելի է սառչել: