Ռոբսոնը հայտարարել է, որ Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ռոբսոնը հայտարարել է, որ Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է

Ռուսաստանցի գործարար Ռուբեն Թաթուլյանը, ով հայտնի է Ռոբսոն մականունով, հայտարարել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է:

Բլոգեր Ալեքսանդր Վոլովի հետ զրույցում նա հաստատել է, որ Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի է, օգտագործում է դիվանագիտական համարանիշեր, ունի Հայաստանի դիվանագիտական անձնագիր: Ռոբսոնը նշել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է:

Հիշեցնենք, որ Ռոբսոնը Հայաստանի ներդրողների ակումբների անդամ է: Դեկտեմբերի վերջին նա հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում «օրենքով գողերին» աջակցություն ցույց տալու համար:

Տեղեկացնենք նաև, որ ԱԳՆ կայքում նախարարի խորհրդականների ցանկում Ռուբեն Թաթուլյանի անունը չկա:

lragir.am



Նման նյութեր