Սերժ և Անժելա Թանկյանները միացել են Հայաստանում կարիքավոր ընտանիքներին սննդամթերքով ապահովելու ծրագրին: Նրանք արդեն երկրորդ տարին անընդմեջ «Օրրան»-ի՝ կարիքավոր ընտանիքներին ամանորյա տոներին ընդառաջ քաղցրավենիքով և սննդով լի տոպրակներ են նվիրաբերել:
Նրանց նվիրատվության շնորհիվ «Օրրան»-ի 215 շահառու ընտանիքներին զուգահեռ մեծաքանակ պարենամթերք են ստացել ևս 212 կարիքավոր ընտանիք, որոնք ընտրվել են Գյումրիից, Վանաձորից և հեռավոր գյուղերից: Վերոհիշյալ 212 կարիքավոր ընտանիքների ընտրության և մթերքը բաժանելու գործում իրենց ներդրումն են ունեցել «Դասավանդի՛ր, Հայաստան» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» կազմակերպությունները:
Այս նախաձեռնությունը նպատակ է հետապնդում թեթևացնել հոգսերի տակ կքված որոշ կարիքավոր մարդկանց դրությունը և հույսի ճրագ տալ նրանց՝ 2018 թվականի հանդեպ լավատեսորեն տրամադրվելու համար: