Մասաչուսեթսի բնակիչը տեսագրել է «սառած» օվկիանոսը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մասաչուսեթսի բնակիչը տեսագրել է «սառած» օվկիանոսը

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի նահանգի բնակիչ Ռայան Քենդին տեսագրել է վատ եղանակի պատճառով մասնակիորեն սառած օվկիանոսը:

«Ո՞վ է ցանկանում լողալ»,- հարցնում է տեսագրության հեղինակն ընկերներին: Նրա խոսքով՝ նկարահանման պահին օդի ջերմաստիճանն իջել է մինչեւ -20 աստիճան: Նահանգում ձմռանը ջերմաստիճանը միջին հաշվով ցած չի իջնում -8 աստիճանից: Քենդին առանձին հրապարակել է դրոնից նկարահանած տեսահոլովակը:

Օգտատերերը մեկնաբանություններում հիացմունքով են արձագանքել տեսածին: Տեսահոլովակը 300 հազարից ավելի դիտում է հավաքել ընդամենը մեկ օրում: