Ձնե և սառցե քանդակների փառատոն Հարբինում
Advertisement 1000 x 90

Ձնե և սառցե քանդակների փառատոն Հարբինում

Հարբինի ձնե և սառցե քանդակների միջազգային փառատոնն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1963 թվականից: Հարբինը՝ Չինաստանի Հեյլունցզյանի նահանգի մայրաքաղաքը, աշխարհում սառցե և ձնե մշակույթի կենտրոններից մեկն է:

Պաշտոնապես Հարբինում փառատոնն սկսվում է հունվարի 5-ին և տևում է մեկ ամիս: Սակայն ցուցանմուշները հաճախ բացվում են
ավելի շուտ և, եթե եղանակը թույլ է տալիս, մնում են ավելի երկար:

Սառցե քանդակները մշակվում են ինչպես արդի (օրինակ, լազերների), այնպես էլ ավելի ավանդական գործիքների միջոցով (օրինակ՝ սառցե լապտերներ): Փառատոնում ձմեռային հանգիստը ներառում է լեռնադահուկներ, լող Սունգարի գետի ձմեռային սառցանցքում:

Հարբինի փառատոնն աշխարհում սառցի և ձյան չորս խոշորագույն փառատոններից մեկն է՝ Սապորոյի ձյան ճապոնական փառատոնի, Քվեբեկի կանադական ձմեռային կառնավալի և նորվեգական դահուկային փառատոնի հետ մեկտեղ:

 



Նման նյութեր