Ամբողջ աշխարհի հայտնի հայերը պարբերաբար իրենց բաժանորդներին են ներկայացնում Ամանորի հանգստի լուսանկարներ և տեսանյութեր։ Որտեղ են հանգստացել մեր աստղերը։
Որոշ հայ հայտնիները տոներին ճանապարհորդում են ամբողջ աշխարհով, իսկ ոմանք քրտնաջան աշխատում են։
Sputnik Արմենիան ներկայացնում է հայտնի հայերի հնգյակը, որոնք սոցցանցերում ներկայացրել են, թե ինչպես են անցկացրել 2018 թվականը։
Միխայիլ և Վիկտորիա Գալուստյաններ
Թեև հումորիստ ու հեռուստահաղորդավար Միխայիլ Գալուստյանն այդքան էլ ակտիվ չէ սոցցանցերում, սակայն նրա կինը երբեմն լուսանկարներ է տեղադրում, մասնավորապես, Instagram–ում։ Դատելով Վիկտորիայի լուսանկարներից ու պատմություններից` ընտանիքը տոներից առաջ արևոտ Դուբայ էր մեկնել։
Հայ հումորիստն էլ դեկտեմբերի 28-ին տեսանյութ էր տեղադրել, որտեղ պատմում էր, թե ինչպես ճիշտ տոնել Ամանորը։ Նա ցույց է տվել վրացական լեգենդար հանքային ջրով` «Բորժոմիով» լի սառնարանը։
Գարիկ և Ժաննա Մարտիրոսյաններ
Եվս մի շատ կատակասեր ընտանիք, որն այս տարի կրկին, դատելով սոցցանցերում արված գրառումներից, Նոր տարին ուրախ անցկացրել է Մոսկվայում։ Վազքի ու տեսանկարահանման մեջ։
Ամուսինները պարբերաբար գրառումներ էին կատարում, որոնցից կարելի էր հասկանալ, որ նրանք մասնակցում էին Ամանորի տոնական հաղորդումների նկարահանումներին։
Արթուր և Էլինա Ջանիբեկյաններ
Comedy Club–ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի կինը` Էլինան, Ամանորը դիմավորել է Հայաստանում։
Նա հաճույքով տարբեր լուսանկարներ է տեղադրել` տակը հետևյալ գրառումն անելով. «Բառերով անհնար է նկարագրել, պարզապես Երևանը պետք է տեսնել սեփական աչքերով»։
Դեն Բիլզերյան
Ամերիկահայ միլիարդատեր, պոկերի աստղ Դեն Բիլզերյանը Instagram–ի իր էջում, ինչքան էլ զարմանալի է, բավական համեստ ձմեռային լուսանկար էր հրապարակել։
Բոլորը սովոր են սպորտային կառուցվածք ունեցող այդ գեղեցիկ տղամարդու կողքին կիսամերկ աղջիկների տեսնել, սակայն այս անգամ նա լուսանկար է տեղադրել հագնված ընկերների հետ, լուսանկարն արվել էր Կոլորադոյի նահանգի Ասպեն լեռնային քաղաքում։
Քիմ Քարդաշյան
Կարծես թե, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի տարին սկսել էր առանց ավանդական խրախճանքների, աղմկոտ ընկերակցության, զգեստների ցուցադրության և ծով ալկոհոլի։
Հունվարի 2-ին ամերիկյան TMZ տաբլոիդը հայտնել էր, որ Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի որդին թոքաբորբ է տանում։ Մտահոգված ծնողներն անցյալ շաբաթ երկու տարեկան Սեյնթին շտապ տեղափոխել են Լոս Անջելեսի հեղինակավոր հիվանդանոցներից մեկը, որտեղ երեխան ինտենսիվ բուժում է ստացել։
Արդյունքում ռեալիթի շոուի աստղը տոնական օրերն անցկացրել է հիվանդանոցում` որդու կողքին։