Ամանորը հանգստանալու, ընտանիքի ու բարեկամների հետ լավ ժամանակ անցկացնելու հիանալի հնարավորություն է։
Ամփոփելով տոնական արձակուրդը՝ Wnews.am-ը ներկայացնում է, թե ինչպես են հայ պաշտոնյաներն անցկացրել իրենց ամանորյա հանգիստը:
ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի ամանորյա ընտանեկան լուսանկարը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար Նոր տարվա առաջին օրը` հունվարի 1-ը կրկնակի յուրահատուկ օր է. որդու՝ Անդրանիկի, ծննդյան օրն է։ Նա դարձավ 16 տարեկան։
ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ընտանեկան նման մթնոլորտում է դիմավորել Նոր տարին:
ԱԺ պատգամավորմ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանն ընտանիքի հետ Ամանորն անցկացրել է Կալիֆորնիայի Սան Դիեգո քաղաքում։
ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ընտանեկան ամանորյա լուսանկարը
ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ ընկերուհիների հետ Ամանորին
ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը հունվարի 3-ին լուսանկարներ է հրապարակել՝ գրելով.
«Անմոռանալի էր 2018-ի երկրորդ օրը , որ ընկերներիս հետ անցկացրի։ Այնքան հուզիչ էր Շահեն Մեղրյանի ծննդյան օրը նշել իր որդու, չքնաղ հարսիկի, մեր ընկերների հետ, հենց մեր տանը։ Ուրախ եմ ու խաղաղ, ինչպես ողջ երեկոն էր»։
Դատելով Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից, ՀՀ վարչապետն Ամանորին լավ երաժշտություն է լսել: