
Armsport.am-ը հարցում էր կազմակերպել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի վերաբերյալ:
Հարցմանը մասնակցած մեր ընթերցողների մեծամասնությունը` 48.6%-ը, կարծում է, որ Մխիթարյանը կշարունակի ելույթները «Մանչեսթեր Յունայթեդում»:
23.4%-ը մտածում է, որ Մխիթարյանը կտեղափոխվի անգլիական մեկ այլ ակումբ: 23.2%-ն էլ վստահ է, որ Հենրիխը կտեղափոխվի «Ինտեր», իսկ 4.8%-ը` Դորտմունդի «Բորուսիա»:
armsport.am