Ռեալը Լա լիգայի գոլերի 40 տոկոսը բաց է թողել Մարսելոյի պատճառով
Advertisement 1000 x 90

Ռեալը Լա լիգայի գոլերի 40 տոկոսը բաց է թողել Մարսելոյի պատճառով

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի առաջնությունում գոլերի 40 տոկոսը բաց է թողել թիմի եզրային պաշտպան Մարսելոյի պատճառով: Այսպիսի տվյալներ հայտնում է «Marca»-ն:

«Սերուցքայինները» Լա Լիգայում սեփական դարպասն ընդունել են 16 գնդակ, որոնցից 6-ը եղել է պաշտպանության ձախ եզրից: «Marca»-ի կարծիքով ֆուտբոլիստը չի հասցնում վերադառնալ պաշտպանություն և ազատ գոտիներ է ստեղծում մրցակիցների համար:

Բրազիլացի պաշտպանը այս մրցաշրջանում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 1 գոլիու 3 գոլային փոխանցման հեղինակ:

armsport.am