Ի՞նչ է 2018-ին սպասվում գողական աշխարհում. «Օրենքով գողերը» սկսում են ամենամեծ կռիվը
Advertisement 1000 x 90

Ի՞նչ է 2018-ին սպասվում գողական աշխարհում. «Օրենքով գողերը» սկսում են ամենամեծ կռիվը

2018-ը «գողական աշխարհում»  լինելու է  ամենահետաքրքիրը: Դրա hամար մի քանի պատճառ կա:

Գաղութից ազատ կարձակվեն միանգամից երեք «օրենքով գողեր», որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ քրեական աշխարհում ուժերի բաշխման վրա: Երկրորդ,  Նադիր Սալիֆովը՝ Լոտ Գուլին  ակտիվորեն կընդլայնի ազդեցության ոլորտները, որոնք սպառնում են բազմաթիվ զոհերին: Երրորդ, կթեժանա պայքարն թիվ մեկ  «օրենքի գողի» թափուր տեղի համար:

Կռովավի  Գուլի

2017-ին «գողական աշխարհի» ամենանշանավոր իրադարձություններից մեկը  «քրեական գեներալ» Նադիր Սալիֆովի ազատ արձակումն էր:  Նա բնակվում էր Թուրքիայում, ստեղծել էր սեփական կլանն ու  հայտարարել թիվ մեկ «օրենքով գող» դառնալու իր ցանկության մասին: Դրա համար նա պետք է լիներ Ռուսաստանում, և Գուլին անմիջապես սկսեց պատրաստվել դրան: Իր ներկայացուցչին՝   հարազատ եղբորը՝  Նամիկ Բակինսկուն ուղարկեց Մոսկվա,  որը ադրբեջանական սփյուռքին մատչելիորեն բացատրում էր, թե ով է իրենց համար քրեական գլխավոր պարագլուխը: Մեծամասնությունն առանց ընդդիմանալու համաձայնվեց Սալիֆովների  հավակնությունների հետ: Գուլիին շուկաներից, մեծ ընկերություններից և այլ տեղերից մեծ գումարներ էին հասնում, միայն մեկ շինարարական օբյեկտ էր նրա համար անհասանելի՝  Կալուգայի ճանապարհին գտնվող հսկայական շուկան:

Այդ շուկան ներկայումս երկու մարդ է վերահսկում՝ Զահուրը և Մահարամը: Առաջինն «օրենքով գող» Ռովշան Ջանիևի բարեկամն է, որին վարձու մարդասպանները սպանեցին Թուրքիայում: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել Գուլիի մասնակցությամբ: Ռովշանի մահից հետո նրան բաժին հասավ բարեկամի «փայն» ու շուկայում բռնած դիրքը:

Մահարամը ժամանակին հայտնի Պոկրովսկու շուկայի «վարպետն» էր, որի փակվելուց հետո էլ շարունակում էր «ֆռֆռալ» նույն բիզնեսում, իսկ  հետո ստիպված եղավ  երկար ժամանակով ստվերում մնալ:  Մի շարք պատմությունների պատճառով նրան հակակրում էր Զաքար Քալաշովը՝ Շաքրո Մոլոդոյը: Այդ պարագայում լավագույնը նրան աչքին չերևալն էր: Նա, այսպես ասած, ի հայտ եկավ Շաքրոյի նստելուց հետո, և Զահուրի հետ միանգամից կոալիցիա կազմեց: Արդյունքում նրանք երկուսով Կալուգայի շուկայի տարածքում բնակարան վարձեցին, որտեղ ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների էին  ընդունում ու զբաղվում նրանց  խնդիրներով:

Նման իրավիճակը ոչ մի կերպ դուր չէր գալիս Գուլիին, որը հստակ դիրքորոշում ուներ, որի համաձայն, ադրբեջանցիների համար միակ  քրեական պարագլուխն ինքն է: Սակայն Նամիկը չկարողացավ լուծել իրավիճակը, իսկ Գուլին օբյեկտիվ պատճառներով չկարողացավ  Մոսկվա գալ: Նադիր Սալիֆովը  մեղադրվեց մարդ առևանգելու և խոշտանգելու  համար: Դրանից հետո Նամիկը փախավ Թուրքիա:

Եղբայրները չեն թաքցնում , որ  Ռուսաստանում իրենց դժբախտությունների պատճառը Զահուրն ու Մահարամն են, իսկ այդ զույգին ոչ մի լավ բան  չի խոստանում: Զահուրը և Մահարամը  հզոր թիկնազոր ունեն, որոնց շնորհիվ  նույնիսկ տնից տուն են տեղաշարժվում: Ոստիկաններն ակնկալում են, որ Զահուրի ու Մահարամի և Սալիֆով եղբայրների միջև «պատերազմը» մեծ զոհերով կմտնի ակտիվ փուլ:

Հարկ է նշել, որ Գուլին  ցանկանում է լինել առաջինը ոչ  միայն ադրբեջանական սփյուռքի շրջանում, այլև Թուրքիայում գտնվող նախկին ԽՍՀՄ –ից մնացած ավազակային միջավայրում:

Պատերազմ գահի համար

Նադիր Սալիֆովը չի թաքցնում, որ իր հիմնական նպատակը թիվ մեկ «օրենքով գողի» գահն է: Մինչև 2017 թ. նրան փոխարինում էր Զաքար Քալաշովը: Երբ վերջնականապես հայտնի դարձավ, որ Շաքրոյին երկարատև պատիժ է սպասվում, նա իրեն փոխարինող նշանակեց «քրեական գեներալ» Վասյա Վասկրեսին, որը բավականին ազդեցիկ է մաֆիայի շրջանում, օգտվում է  ազդեցիկ սլավոնական «գողերի» դիրքերից:  Բայց հարց է առաջանում, հնարավոր կլինի՞ արդյոք նրան «նստեցնել» Գուլիի հզոր հարվածով:

Գահի համար իրենց հավակնությունների մասին հայտնել էին նաև Էդուարդ Ասատրյանը՝ Ասետրինա Ստարշին  և Դմիտրի Չանտուրան՝ Միրոնը: Նրանք նույնիսկ հզոր կլան էին սկսել ձևավորել: Բայց երբ «գողական աշխարհի» ներկայացուցիչների մոտ հարց առաջացավ, թե ո՞ր խմբավորմանը միանալ՝ Ասետրինա-Միրոնին, թե Գուլիի թիմակիցներին, մեծամասնությունն ընտրեց Գուլիին: Օրինակ այդպես վարվեց Գելա Քարդավան: Չնայած որ Ասետրինա-Միրոն զույգը շատ հարցեր էր առաջացրել, որովհետև նախկինում Չանտուրիան նույն Գելա Քարդավայի հետ ծեծել էր Ասետրինային, ինչի արդյուքնում Ասետրինան նախընտրել էր այլ նախագծում մասնակցել, այժմ նա փորձում է Դոնբասում քրեական շարժումներ կազմակերպել:

Գահին կարող էր հավակնել նաև  Հունաստանում վերջնականապես բնակություն հաստատած Լաշա Շուշանաշվիլին՝ Լաշա Ռուստավսկին: Սակայն հայտնի է, որ նա արդեն մի քանի անգամ շփվել է Գուլիի հետ և նրանք իրար դեմ դուրս չեն գա:

«1-ին օրենքով գող» դառնալու մյուս հավակնորդը Վլադիմիր Տյուրինն է՝ Տյուրիկը, որն արդեն 2 անգամ «ընկել է գծերից»: Առաջին անգամ , երբ ձերբակալեցին նրա իրական հովանավոր Յուրի Չիչուգային, և երկրորդը՝ Ուկրաինան Տյուրիկին մեղադրել է պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկոյի սպանության մասնակցության համար:

Տեսնենք, թե ովքեր դուրս կգան

2018-ին ազատ կարձակվեն միանգամից երեք ազդեցիկ «օրենքով գողեր», որոնք դժվար թե գահի հավակնեն, բայց կարող են լրջորեն ազդել քրեական աշխարհում ուժերի դասավորության վրա:

Գաղութից ազատ կարձակվի Բադրի Կոգուաշվիլին՝ Բադրի Քութաիսցին: Նա մեծ հեղինակություն է վայելում մաֆիայի միջավայրում, հատկապես այն ճնշումներից հետո, որը զգացվում էր ազատազրկման ամբողջ ընթացքում: Բադրին գերազանց հարաբերություններ ունի ամենաազդեցիկ «սլավոնական» և Քութայիսի կլանների հետ: Որ «օրենքով գողին» էլ որ Բադին աջակցի, նա  անմիջապես կբարձրացնի նրա «կշիռը»: Այնուամենայնիվ, կասկածելի է, որ Կոգուաշվիլին կցանկանա մասնակցել «մեծ գզվռտոցին»: Ա​մենայն հավանականությամբ նա  կպահպանի չեզոքություն:

Պետք է ազատ արձակվի նաև Ռամազան Դինելաձեն՝ Ռամազ Քութայիսին: Նա «քութայիսյան» կլանի առաջնորդ Տարիել Օնանիի՝ Տարոյի հավատարիմ կողմնակիցն է և հմտացած գողական պատերազմներում: Ինչ-որ կերպ Ռամազի լիազորությունները որպես «քրեական գեներալ» դադարեցվել էին, սակայն դրանք վերականգնվեցին Շաքրոյի որոշմամբ: Ռամազանը մաֆիայի միջավայրում զգալի կշիռ ունի, թեև դա բավարար չէ գահին նստելու համար: Այնուամենայնիվ, Դինելաձեն կարող է նախապատրաստովել՝  2019-ին Օնիանիի գաղութից  ազատվելուն:

Բայց ահա Տարոն թիվ մեկ «օրենքով գող» դառնալու ցանկացողների մեջ անվիճելի ֆավորիտ է: Ճիշտ է, դրա համար անհրաժեշտ է լինել ազատության մեջ և մնալ Ռուսաստանում: Իսկ Օնիանիին Իսպանիայում նստելուց հետո սպառնացել են արտահանձնել, որտեղ նա մեղադրվել է «փողերի լվացման» համար:

2018-ին ազատ կարձակվի նաև Ահմեդ Դոմբաևը, որը խոստումնալից է,  անազատության մեջ փորձ ու կշիռ է ձեռք բերել, և գաղութից  «նայողներ» է նշանակում:  «Ահմեդը Գուլիից ոչ պակաս ակտիվ կլինի: Նա իսկական «մարտիկ» է, և, ըստ երեւույթին, հանցագործ աշխարհում մեծ աղմուկ կհանի:  Ընդ որում, նրան պաշտպանում է գողերի հզոր խումբ ոչ միայն Չեչնիայից: Ըստ քրեագետների, ժամանակը ցույց կտա, թե ինչ ուղղությամբ կակտիվանա Դոբաևի գործունեությունը:

PRIMECRIME

Newmag