Վրաստանի Փոթիի նավահանգիստը հունվարի 9-ից փակ է փոթորկի պատճառով, որը մոլեգնում է երկրի սեւծովյան ափին: Դրա ուժգնությունը հասնում է 5 բալի: Այդ մասին Sputnik-ին հայտնել է նավահանգստի կապիտան Վախթանգ Թավբերիձեն:
«Սև ծովում փոթորիկը հասնում է 4-5 բալի: Ուստի առայժմ նավագնացությունը դադարեցված է: Նավահանգիստը փակվել է երեկ ժամը 14:00-ին»,- ասել է Թավբերիձեն:
Վրաստանի տարածքում եղանակը կտրուկ վատացել է հունվարի 9-ին: Երկրի շրջանների մեծ մասում գրանցվել են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով: Քամու ուժգնությունը տեղ-տեղ գերազանցում է վայրկյանում 30 մետրը: Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ եղանակը համեմատաբար կբարելավվի հունվարի 11-ին: