Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի ամենամեծ խնդիրներից մեկն էն ա, որ դիվանին պառկած, դիցուք, միջին կամ ավելի ցածր կարգի բոհեմիկ էլեկտրիկը, հանգիստ կարա նենց ուստայոտ ոճի մեջ խոհափիլիսոփայական ու վեհ տեքստ գրի առ այն, թե մյուս էլեկտրիկները ինչքա՜ն վատ են աշխատում կամ ընդհանրապես ոնց ա ճիշտ, որ աշխատեն։
Ու մեկը չկա, որ իրան ասի՝ տո, այ, հոպա՛ր, որ տենց բիթի ուստա ես, դե, հե՛լ, էդ գործը դու արա՛։
Հա՛, իմիջիայլոց, «էլեկտրիկը» կարաք փոխեք նաև ձեզ հայտնի ուրիշ մասնագիտությունների անուններով»։