Կաթնամթերք արտադրող «Մեր երկիր» ընկերությունը «Ապրեն մեր կովերը» կարգախոսով գովազդային վահանակ է փակցրել, որի վրա հայ կնոջ տարազով կով է պատկերված: Լուսանկարը մեծ արձագանք է գտել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Araratnews.am-ը կապ հաստատեց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու հետ՝ տեղեկանալու, թե որքանով է ճիշտ, երբ հայ կնոջ տարազը հագցնում են կովին: Ազգագրագետը նախ հետաքրքրվեց, թե հայ կնոջ ի՞նչ տարազ են հագցրել կենդանուն. «Հայկական տարազը լինում է զինվորականի, բժշկի, տղամարդու, անգամ կոշկակարի: Տարբեր մասնագիտությունների տարազ կա»:
«Հայ կնոջ տարազ է»՝ պատասխանից հետո Լուսիկ Ագուլեցին հումորով ասաց. «Եթե կնոջ տարազ է, թող մի հատ էլ շինեին այդ կովին ու այդ մասին հայտարարեին: Նշանակում է՝ իրենց հայ կանանց են շինում: Թող ձեռ առնեն իրենց կնոջը: Սա անընդունելի է: Հայ կինը կո՞վ է նրանց համար, կթան կո՞վ նրանց տան մեջ, թե՞ թագուհի, իշխանուհի, նռան հատիկ: Ֆիլմ են հանում, մեծարում հայ աղջկան՝ որպես կույսի (նկատի ունի «Նռան հատիկ» սերիալը.-հեղ.): Եթե նռան հատիկ չէ, թող մի հատ էլ շինեն, բաց թողեն»: