Բրյուսելում հայկական միության շենքի ուղղությամբ կրակոցները հակահայկական բնույթ չունեն
Advertisement 1000 x 90

Բրյուսելում հայկական միության շենքի ուղղությամբ կրակոցները հակահայկական բնույթ չունեն

Բրյուսելում հայկական միության շենքի ուղղությամբ կրակոցները հակահայկական բնույթ չունեն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը, դեպքը կապված է կենցաղային հարցերի հետ:

«Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ: Այդ շենքում տեղակայված է «Սահակյան» միությունը: Այն ի սկզբանե ստեղծված է եղել մարզական միջոցառումներ կազմակերպելու համար, սակայն վերջին շրջանում նման գործունեություն չի ծավալում: Շենքը հիմնականում համարվում է հայերի հավաքատեղի: Մեզ հաջողվեց ճշտել, որ այդ կրակոցները հակահայկական բնույթ չունեն, կենցաղային հարցերի հետ են կապված»,- ասաց Հարութ Շիրինյանը:

Կրակոցները տեղի են ունեցել լուսադեմին: Այդ ժամանակ շենքում միության աշխատակիցներից որևէ մեկը չի եղել:



Նման նյութեր