Հանցագործը ծնկաչոք խնդրել է իրեն բաց թողնել խանութից, որը կողոպտում էր (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հանցագործը ծնկաչոք խնդրել է իրեն բաց թողնել խանութից, որը կողոպտում էր


ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում տղամարդը փորձել է թալանել խանութը, սակայն վերջինիս փակել են ներսում: Արդյունքում նա ստիպված էր ծնկաչոք խնդրել դուրս թողնել իրեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հյուսթոնի ոստիկանության կողմից հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է հանցագործը մտնում խանութ, որտեղ երեք կին և փոքրիկ երեխա կա:

Նա հրամայում է բացել դրամարկղը, սակայն կանանցից մեկը ասում է «ոչ», ինչից հետո նրանց հաջողվում է դուրս գալ և փակել դուռը: Կողոպտիչը կրակում է դռանը, փորձում է այն կոտրել, սակայն՝ ապարդյուն: Անհուսությունից տղամարդը սկսում է ծնկաչոք խնդրել կանանց բաց թողնել իրեն:

Ի վերջո ոստիկանները ձերբակալում են հանցագործին: Խանութի տերը պատմել է, որ նույն տղամարդը կողոպտել էր իր խանութը երկու շաբաթ առաջ՝ 2 հազար դոլար և մի քանի հեռախոս գողանալով:

news.am

 



Նման նյութեր