Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունվարի 10-ին բացել է իր նախընտրական շտաբը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ
Նովոստի»-ն, թեկնածու Պուտինի շտաբն ունի երեք համանախագահ՝ «Կամազ»-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Կոլոգինը, «Սիրիուս» կենտրոնի տնօրեն Ելենա Շմելյովան և շտաբի մամուլի քարտուղար Անդրեյ Կոնդրաշովը:
Պուտինն ընտրությունների գնում է որպես ինքնաառաջադրված թեկնածու. 600 քաղաքացիներից բաղկացած խումբը 2017թ-ի դեկտեմբերի 26-ին նրան առաջադրել է որպես թեկնածու, ինչից հետո նա իր փաստաթղթերը ներկայացրել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
ՌԴ նախագահի ընտրությունների կայանալու են այս տարվա մարտի 18-ին: Նախընտրական քարոզչությունը սկսվել է դեռևս անցած տարվա դեկտեմբերի 18-ից: