15-ամյա տղան զոհվել է այն բանից հետո, երբ Հարավային Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում ավանդական հարսանեկան պարի ժամանակ խոցվել է սեփական սրից: Խամիդ անվամբ անչափահասին շտապ հիվանդանոց են հասցրել, սակայն լուրջ վնասվածքների հետևանքով բժիշկները չեն հասցրել նրան օգնել, հաղորդում է Mirror-ը:
Տղան հրավիրված հյուր էր փեսացուի կողմից, ով մասնակցում էր սրի ու դաշույնի ավանդական պարին: Ոստիկանությունում հաղորդել են, որ ներկա պահին ստուգվում է, թե արդյոք որևէ մեկը անչափահասի մահվանն առնչություն ունի՞: Հնդկաստանի ոստիկանությունը դեռևս քննում է ինչ կերպ է կարողացել տղան ինքն իրեն մահացու վնասվածքներ պատճառել:
Սպաներն արդեն կալանավորել են զոհվածի ազգականին, սակայն պատճառը չեն հայտնել: