21- ամյա Բետանի Շիպսիին բռնաբարել է նրա երիտասարդը՝ 23-ամյա Բերրի Ֆինչը: Նրան արդեն դատապարտել են ու ուղարկել վեց տարի ճաղերի հետևում անցկացնելու, իսկ աղջիկը անցել է հոգեբույժի տնային հսկողության ներքո և նստել հոգեմետ դեղերի վրա:
Բռնաբարության պահից ի վեր աղջիկը տառապել է իր քաշից և սկսել է չարաշահել ավելորդ քաշից ազատվելու պրեպարատները: Մեկ անգամ նա չափից դուրս շատ հաբեր է ընդունել և վատ է զգացել: Բետանին հասցրել է իր ընկերուհուն sms գրել, ավելացնելով էմոձի՝ արցունքներով: Այն վերջինն է եղել իր կյանքում:
«Ես հենց նոր ընդունեցի նիհարելու հաբեր ավելի շատ, քան պետք է: Ես շշմած են և վախենում եմ այդ մասին որևէ մեկին պատմել, չէ՞ որ, կարծես, դա իմ 15-րդ գերդոզավորումն է», – ասվում է Բետանի Շիպսիի վերջին sms-ում:
Աղջկա ծնողները՝ 52-ամյա Դուգն ու 57-ամյա Քերոլը շտապ նրան տարել են հիվանդանոց: Նրանք պահանջել են շտապ ընդունել մահացող դստերը, սակայն հերթում նրանից առաջ չափից դուրս շատ են եղել հիվանդները, վերակենդանացման բաժանմունքում բոլոր մահճակալները զբաղված են եղել:
«Դա ամենածանրաբեռնված օրերից մեկն է եղել, որ ես երբևէ տեսել եմ Վուստերշիր Ռոյալ հիվանդանոցում իմ մի քանի օրվա աշխատանքի ընթացքում», – ասել բժիշկ Ալիրեզա Նիրոումանդը:
Ոչ մի բժիշկ չի ուսումնասիրել Բետանիի հիվանդության պատմագիրը, որտեղ ասվում էր աղջկա՝ պրեպարատների հետ նախորդ խնդիրների ու նրա հոգեբանական վիճակի մասին: 20 րոպե անց աղջիկը հերթում կորցրել է գիտակցությունը և մահացել: Մահից առաջ նա երեք անգամ ցածրաձայն կանչել է մորը: