Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքում այսօր առավոտվանից լարված իրվիճակ է, գյուղացիները հավաքվել են և պատրաստվում գնալ մարզպետարան, նաև փակել են միջպետական ճանապարհը: Գյուղացիները lragir.am-ին փոխանցելեն, որ չեն բացառվում բախումները, քանի որ համայնքի բնակիչները երկու մասի են բաժանվել: Իսկ խնդիրը վերաբերում է Շատին համայնքի նախկին գյուղապետին, ով, ըստ գյուղացիների, դուրս է եկել Եղեգիսի համայնքապետի դեմ:
Համայնքների խոշորացումից հետո Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար է դարձել Արթուր Ստեփանյանը: Շատինի նախկին գյուղապետ Մարատ Սմբատյանն էլ դեմ է ընտրությունների արդյունքներին, ինքն է ցանկանում դառնալ խոշորացված համայնքի ղեկավար: Համայնքի բնակիչները բաժանվել են երկու մասի, մի մասը սատարում են գործող գյուղապետին, մյուս մասը՝ նախկինին:
Այսօր մարզպետարան գնացող գյուղացիները մարզպետից պահանջելու են լուծել այս խնդիրը և Շատինի նախկին գյուղապետի գործողությունները զսպել: Ըստ գյուղացիների՝ այս պայքարը կարող է բերել արյունահեղությունների, քանի որ հենց գյուղացիներն են միմյանց դեմ դուրս եկել:
Պայքարն արդեն հասել է այնտեղ, որ օրերս երկու գյուղապետերի կողմնակիցների միջև վիճաբանություն ու դանակահարություն է տեղի ունեցել, կան ձերբակալվածներ:
«Մի քանի օր առաջ էլ Շատինի նախկին գյուղապետն ու իր տղաները խփել ու գյուղից մի տարեց մարդու ոտքը կոտրել են»,- ասել է կայքի աղբյուրը: