Ռիկի Մարտինը և նրա հայկական արմատներ ունեցող սիրելին` նկարիչ Ջոեն Յուզեֆը, պաշտոնապես ամուսնացել են: Այս մասին երգիչը հայտնել է E! News-ին տված հարցազրույցում։
«Մենք երդումներ ենք փոխանակել, ստորագրել բոլոր փաստաթղթերը, որոնք պետք է ստորագրեինք, ամուսնական պայմանագիրը և այլն»,-ասել է Ռիկի Մարտինը:
Երգիչը հայտնել է նաև, որ պատրաստվում է եռօրյա հանդիսություն կազմակերպել, սակայն հարսանիքի անցկացման վայրի մասին մանրամասներ չի հաղորդել:
Նշենք, որ օրերս Ռիկի Մարտինը և հայ նկարիչը միասին ներկայացել էին «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը:
Հիշեցնենք, որ Ռիկի Մարտինի ընտրյալի մայրը սիրիահայ է, իսկ հայրը `քուրդ: Նշենք, որ զույգը նշանադրվել էր 2016 թվականին: Մարտինը հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է, որ ինքը տարված է արվեստի գործեր հավաքելով և Ջոենի հետ հանդիպել է, երբ որոնելիս է եղել նոր նմուշներ։ Ժամանակի ընթացքում գործարար հարաբերությունները վերածվել են սիրային հարաբերությունների։