Երեկ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել Երևանի կենտրոնում երկու օր առաջ ավտովթարի հետևանքով զոհված ոստիկանության սպա Խաչիկ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը:
Արարողությանը մասնակցելու համար Հաղթանակ էր գնացել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ոստիկանապետը, սակայն, չի ցանկացել խոսել: Դիտարկմանը, թե հանրության շրջանում կարծիք է ձևավորվել, որ Հայաստանում անպատժելիության մթնոլորտ է ձևավորվել, և եթե այդպես չլիներ, գուցե չլիներ երկու ոստիկանի կյանք խլած այդ ողբերջական ավտովթարը, Գասպարյանը սոսկ արձագանքել է․ «Մի դատիր, որ չդատվես»:
Կայքին հաջողվել է զրույցել Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ: