Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը հետաքրքրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»:
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ կապնվել է Արսեն Վենգերի հետ, որպեսզի համաձայնեցնի տրանսֆերը:
Իր հերթին «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Արսենալ» բաց թողնել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով խնդիրներ ունի Մոուրինյուի հետ:
Մխիթարյանի հարցը տրանսֆերային ընթացիկ պատուհանի ամենաքննարկվող թեմաներից մեկն է: Ավելի վաղ տեղեկություն կար, որ մեր ազգային թիմի ավագով հետաքրքրված է «Ինտերը», հնարավոր է նաև Դորտմունդի «Բորուսիա» վերադարձը:
armsport.am