
Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է յակուձա ճապոնական մաֆիայի խմբավորումներից մեկի 74-ամյա առաջնորդին, ով ոստիկանությունից թաքնվում էր մոտ 15 տարի:
Շիգեհարա Շարաիին, ում ոստիկանությունը անվանում է յակուձայի խոշորագույն բանդայի՝ Յամագուչի-գումիի մեջ մտնող Կոդոկաի խմբավորման առաջնորդ, ձերբակալել են Թաիլանդի հյուսիսային մասում:
Մոտ ժամանակներս ճապոնացուն կարտահանձնեն Հայրենիքին, որտեղ նրան մեղադրում են ճապոնական քրեական հեղինակության սպանությունը կազմակերպելու մեջ:
Գանգստերի հետքի վրա դուրս գալուն օգնել են Ֆեյսբուքում հրապարակված լուսանկարները: Դրանցում նա պատկերված իր տան մոտ շաշկի խաղալու ժամանակ:
Շարաիին մատնել են դաջվածքները, որոնք ամբողջությամբ ծածկում են նրա մեջքն ու կուրծքը՝ լուսանկարում ճապոնացին նստած է շաշկիի խաղատախտակի մոտ՝ մերկ իրանով: