Օլիգարխների մատները պետք է կտրել, եթե փողը Հայաստանից դուրս հանեն
Advertisement 1000 x 90

Օլիգարխների մատները պետք է կտրել, եթե փողը Հայաստանից դուրս հանեն

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը համոզված է՝ հասարակության ճնշման ու ձայնը բարձրացնելու արդյունքում կզարգանա արդյունաբերությունը, կարվեն փոփոխություններ.

«Եթե լինեի վարչապետ՝ օլիգարխներին կարգելեի փողը Հայաստանից դուրս տանել: Կասեի՝ 30 տոկոս քվոտա ներկրման համար կստանանք, եթե գումարի 70 տոկոսը ներդնեք քարի արդյունաբերության մեջ: Այդպես արել է Հարավային Կորեան: Ով չէր անում՝ մատներ կամ գլուխն էին կտրում: 3 օրում խելոքացան: Հայկական քարն ավելի շահավետ ու արդյունավետ է, քան նավթը: Ստեղծե՛ք քարի արդյունաբերության նախարարություն»,- Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է վարչապետի հնարավոր թեկնածուներին՝ նշեց.

«Եթե չլինեն կտրուկ զարգացումներ՝ Սերժ Սարգսյանը կլինի ՀՀ վարչապետ, Կարեն Կարապետյանը՝ փոխվարչապետ»:



Նման նյութեր