
National Geographic-ը անդրադարձել է Արագած լեռանը։ Նյութը պատրաստվել է բրիտանացի լուսանկարիչ Թոբի Սմիթի` Հայաստան կատարած ճամփորդության հիման վրա. Արագածն աստվածային սկզբի, գիտության և կյանքի սկզբնավորման խորհրդանիշն է։
«Աներևակայելի ուժ ունեցող լեռը համախմբում է տարբեր մարդկանց։ Արագածի փեշերին սկիզբ առնող լեգենդները հասնում են այն մարդկանց սրտին ու մտքին, որոնց համար այդ լեռը, կարծես, տուն լինի», – գրում է NG-ը։
Արագած լեռը լույսի մշտական աստվածային աղբյուր է և պաշտպանում է Հայաստանը։ Նշվում է նաև, որ Արագածում կլիմայական փոփոխություններ են սպասվում. լեռան սառցադաշտերը դանդաղ հալչում են։