ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է. «2005թ ՀՀ-ում ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր էին քան Բելառուսում 10%, Ղազախստանում՝ 31%, Ղրղզստանում՝ 52%, Ադրբեջանում 55 տոկոսով, Մոլովայում՝ 20%, Ուկրաինայում՝ 20%։
Այդ ժամանակ Վրաստանում գներն ավելի բարձր էին քան Հայաստանում 3,5%, իսկ ՌԴ-ում դրանք Հայաստանից բարձր էին 26%-ով։
2015-ին պատկերը փոխվել է։ ՀՀ-ն ամենաթանկն է։
Մեզ մոտ ապրանքների ու ծառայությունների դոլարային գները ավելի բարձր էին քան Բելառուսում 29%, Ղազախստանում՝ 1%, Ղրղզստանում՝ 29%, Ադրբեջանում՝ 33%, Մոլդովայում՝ 17%, Ուկրաինայում՝ 54%, Վրաստանում՝ 8%, ՌԴ-ում՝ 4%։
2017-ին վիճակն ըստ իս ավելի է խորացել։
Բոլոր թվերը չկան։ Բայց հաստատապես հայտնի է, որ Վրաստանում գներն ավելի թանկ են քան Հայաստանում առնվազն 20-%-ով։ Սա ԿԲ կողմից դրամի կայունացման քաղաքականության արդյունքն է։ Այն բերում է դոլարային գների անշեղ աճի։ Մինչդեռ պետք է ոչ թե կայունացնել դրամը, այլ խրախուսել՝ մրցակցությունը ապրանքների ու ծառայությունների մատակարարների մեջ»։