Անդրեյ Միրոնովի ողջ ընտանիքն է տաղանդավոր: Դուստրը՝ Մարիա Միրոնովան և խորթ աղջիկը՝ Մարիա Գոլուբկինան, շարունակել են հոր ուղին, դառնալով հայտնի անհատականություններ կինեմատոգրաֆում:


Նույնիսկ Միրոնովի թոռը, Մարիա Միրոնովայի որդին, սիրում է բեմարվեստը: Նա 2015-ից աշխատում է Վախթանգովի անվան թատրոնում:

Անդրեյ Միրոնով կրտսերը խոստումնալից դերասան է, և ինչպես մայրն է ասում, նա չի հիասթափեցնի ոչ ռեժիսորներին, ոչ էլ հանդիսատեսին: Մարիա Միրոնովան համացանցում նոր լուսանկարներ է տեղադրել, մակագրելով. «Նկարահանումների առաջին օրը: Գլխավոր դեր: Հսկայական դեր: Ռուսական «Տիտանիկ»-ը: Աստված քեզ հետ՝ որդիս: Վերջապես Դի Կապրիոն հանգստի կգնա…»:








dobrocom.info
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը







