Ինչ են կարդում միլիարդատերերի զավակները. 5 գիրք Տաթևիկ Կարապետյանից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչ են կարդում միլիարդատերերի զավակները. 5 գիրք Տաթևիկ Կարապետյանից

«Տաշիր Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի դուստր Տաթևիկ Կարապետյանը ընթերցանության սիրահար է։

Տաթևիկ Կարապետյանը, ով ղեկավարում է «Սինեմասթար» կինոթատրոնների ցանցը, աչքի է ընկնում իր աշխատասիրությամբ ու զարգացվածությամբ։

Տարին նա սկսել է Նաոմի Վուդի «Միսիսի Հեմինգուեյ» գրքի ընթերցանությամբ։ Կենսագրական սիրավեպում պատմվում է մեծն գրող Էռնեստ Հեմինգուեյի չորս կանանց մասին։

Wnews.am-ի հետ զրույցում Տաթևիկ Կարապետյանը ներկայացրեց իր ամենասիրելի 5 գրքերը, որոնք բոլորին խորհուրդ է տալիս ընթերցել.

Սոմերսեթ Մոեմ-«Ստրկություն մարդկային»

Վեպում նկարագրված է 1876 թվականին ծնված անգլիացի բժիշկ Ֆիլիպ Քերրիի կյանքը՝ վաղ մանկությունից մինչև 30 տարեկան հասակը: Անցնելով դժվարությունների միջոցով՝ հերոսը հաջողությունների է հասնում՝ չնայած ի ծնե հաշմանդամությանը. նա կաղում էր: Հերոսի գործողությունները ուղեկցվում են կյանքի իմաստի և իր կոչումը գտնելու բազմաթիվ փորձերով:

Այն Ռենդ-«Ատլանտը թոթվեց ուսերը»

Գիրքն ունակ է փոխել մարդու աշխարհայացքը, տալիս մարդկային կյանքի և ձեռնարկատիրության հանրային նշանակության մասին պատասխանները։

Գիրքը հրատարակվել է  1957 թ.։ Այն Ռենդի չորրորդ և վերջին վեպն է, ինչպես նաև ամենաերկարը։ Ռենդն այս վեպը համարում է իր ամենակարևոր ստեղծագործությունը։ Գրքի հիմնական գաղափարն այն է, որ աշխարհը հենված է տաղանդավոր ստեղծագործ-միայնակների վրա, որոնց հեղինակը համեմատում է առասպելական տիտան Ատլանտի հետ, ով իր ուսերին էր պահում երկնային կամարը։ Եթե այդ մարդիկ դադարեն ստեղծագործել, ապա աշխարհը փուլ կգա։ Հենց դա էլ տեղի է ունենում վեպում, երբ ստեղծարար Ատլանտները պարտվում են սոցիալիստական կառավարությանը։

Այն Ռենդ-«Սկզբնաղբյուր»

Այն ամերիկյան գրականության ամենահայտնի ստեղծագործություններից է և հրատարակումից երկու տարի անց դարձել է բեստսելլեր։ Գրքի հիման վրա 1949  նկարահանվել է նույն անվանումով ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Հարի Կուպերն է։

Վեպի գլխավոր գաղափարն այն է, որ առաջընթացի գլխավոր շարժիչ ուժը ստեղծագործ մարդիկ են՝ վառ արտահայտված էգոյով։

Էրիխ Մարիա Ռեմարկ-«Կյանքը պարտքով» (չնայած պաշտում եմ Ռեմարկի բոլոր ստեղծագործությունները. Տաթևիկ Կարապետյան)

Վեպի գլխավոր հերոսը՝ Կլեյֆերը, ավտոմոբիլային մրցարշավի մասնակից է։ Նա գնում է Շվեյցարիա՝ այցելելու իր հիվանդ գործընկերոջը՝ Հոլմանին։ Այնտեղ նա հանդիպում է բելգիացի երիտասարդ Լիլիանային, ով հիվանդ է տուբերկուլոզով։ Գտնվելով հիվանդության վերջին փուլում՝ նա ուզում է իր կյանքի վերջին ամիսներն անցկացնել լիարժեք՝ մահին սպասելու փոխարեն։ Լիլիանը որոշում է Կլեյֆերի հետ հեռանալ Bela Vista առողջարանից։

Կլեյֆերը և Լիլիանան ճամփորդում են ամբողջ Եվրոպայով։ Նրանք սիրահարվում են իրար։ Կլեյֆերը սկսում է մտածել սիրած կնոջ հետ համատեղ կյանքի մասին։ Իմանալով դա՝ Լիլիանը բացասաբար է արձագանքում և որոշում է հեռանալ սիրած տղամարդուց։ Որոշ ժամանակ անց՝ Կլեյֆերը ավտոմոբիլային մրցարշավի ժամանակ ծանր վնասվածք է ստանում և մեռնում հիվանդանոցում։ Լիլիանը հուսահատված վերադառնում է Շվեյցարիա։ Ճանապարհին նա հանդիպում է ապաքինված Հոլմանին՝ Կլեյֆերի գործընկերոջը։

Վեց շաբաթ անց Լիլիանան մեռնում է։

Կյանքը պարտքով» վեպի հիման վրա 1977 թ. նկարահանվել է «Բոբբի Դիրֆիլդ» ֆիլմը։

Վլադիմիր Նաբոկով-«Կամերա օբսքուրա» («Camera Obscura»)

Առաջին անգամ հրապարակվել է 1933 թ. դեկտեմբերին «Ժամանակակից գրառումներ» և «Պարաբոլա» հրատարակչություններում: Վեպի առանձին հատվածներ տպագրվել են «Ժամանակակից գրառումներ» ամսագրում։ Դեռահաս աղջիկներին նվիրված ցավալի դրվագները շարունակվել են Նաբոկովի գլուխգործող աշխատության մեջ՝ «Լոլիտայում»:

Վեպի գործողությունները տեղի են ունենում 1920-ականների Գերմանիայում։ Արվեստագետ Կրեչմարը ծանոթանում է 16-ամյա Մագդայի հետ, ով կասկածելի անցյալ ունի։ Նա թողնում է կնոջն ու դստերը և հեռանում տանից։

1969թ. գրքի հիման վրա նկարահանվել է «Ծիծաղ լռության մեջ» ֆիմը։

Ջերոմ Սելինջեր-«Արտում անդունդի եզրին»

Վեպում 17-ամյա պատանի Հոլդեն Քոլֆիլդի անունից բավականին անկեղծ ձևով պատմվում է ամերիկյան իրականության և ժամանակակից հանրության բարոյագիտության ընդհանուր կանոնների չընդունման գերզգայուն ըմբռնման մասին։ Չնայած նրա, որ վեպը նախատեսված էր մեծահասակների համար, այն ուներ շատ մեծ հանրաճանաչություն, հատկապես երիտասարդության շրջաններում, և նշանակալի ազդեցություն ունեցավ 20-րդ դարի երկրորդ կեսի համաաշխարհային մշակույթի վրա։

Վեպը թարգմանվել է աշխարհի համարյա բոլոր լեզուներով։ 2005 թվականին «Time» պարբերականը վեպն ընդգրկել է 1923-ից հետո գրված 100 լավագույն անգլալեզու վեպերի ցանկի մեջ, իսկ «Modern Library» հրատարակությունը ընդգրկում է այն 20-րդ դարի 100 լավագույն անգլալեզու վեպերի մեջ։

Վերջում Տաթևիկ Կարապետյանը հավելեց, որ իր սիրած գրքերի ցանկն ավելի լայն է, իսկ հինգ սիրված գրքերի մասին մեր հարցը նա համեմատեց երաժշտության սիրահարին իր ամենասիրած երգի մասին հարցնելու հետ։