Օդի տաքացումը կնպաստի՞ գրիպով հիվանդացության նվազմանը
Advertisement 1000 x 90

Օդի տաքացումը կնպաստի՞ գրիպով հիվանդացության նվազմանը

Հայաստանում հունվարի 20-ից հետո կանխատեսվող օդի տաքացումը կարող է նպաստել գրիպով հիվանդացության նվազմանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

Մասնագետի խոսքով՝ ցուրտ եղանակը, որպես կանոն, նպաստում է գրիպի և ՍՇՎ վիրուսների տարածմանը: Սրան նպաստում է նաև այն, որ ցուրտ եղանակին մարդիկ հազվադեպ են բնակարանն օդափոխում: Եթե դրսում օդը տաքանա, և մարդիկ սկսեն ավելի հաճախ բացել պատուհանները, դա կնվազեցնի բնակարաններում վիրուսների խտությունը, հետևաբար կնվազեցնի վարակվելու հավանականությունը:

Համարվում է, որ ձյունը ևս նպաստում է հիվանդացության նվազմանը: Գլխավոր վարակաբանի խոսքով՝ սա գիտական ապացույցներ չունի, սակայն վիճակագրությունն իսկապես վկայում է, որ երբ ձյուն է տեղում, գրիպով և ՍՇՎ-ով հիվանդացությունը նվազում է:

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանի հիվանդանոցներում գրիպով և ՍՇՎ-ով մոտ 670 հիվանդ կա, որոնց մեծ մասը մինչև 4 տարեկան երեխաներն են: Վերակենդանացման բաժանմունքներում այս հիվանդությունների հետևանքներով բադություններ ունեցող հիվանդներ գործնականում չկան:

med.news.am